UPDF AI

ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ԱՊԱԿԵՆՏՐՈՆԱՑՄԱՆ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ

Լիլիթ Գրիգորյան,Վահագն Պետրոսյան

2025 · DOI: 10.55490/18290167-2025.1-55
Armenian Journal of Public Administration / Հանրային կառավարում · 0 Citations

Abstract

Հոդ­վա­ծում քննարկ­վում է ա­պա­կենտ­րո­նաց­ման անհ­րա­ժեշ­տութ­յու­նը տե­ղա­կան ինք­նա­կա­ռա­վար­ման բա­րե­փո­խում­նե­րի հա­մա­տեքս­տում, ներ­կա­յաց­վում են դրա զար­գաց­ման փու­լե­րը, հիմ­նա­խնդիր­նե­րը և բա­րե­փոխ­ման հնա­րա­վոր ուղ­ղութ­յուն­նե­րը։ Ա­պա­կենտ­րոն կա­ռա­վար­ման հա­մա­կար­գի ձևա­վո­րու­մը Հա­յաս­տա­նում դի­տարկ­վում է որ­պես ժո­ղովր­դա­վա­րա­կան հիմ­նա­րար փո­փո­խութ­յուն, որն ըն­թա­նում է վար­չա­կան, քա­ղա­քա­կան և ֆիս­կալ բա­ղադ­րիչ­նե­րով։ Անդ­րա­դառ­նա­լով առ­կա մար­տահ­րա­վեր­նե­րին՝ քննարկ­վում է ֆի­նան­սա­կան ինք­նա­վա­րութ­յան պա­կա­սը, կադ­րա­յին և­ ինս­տի­տու­ցիո­նալ կա­րո­ղութ­յուն­նե­րի բա­ցե­րը, ի­րա­վա­կան և վար­չա­կան անհս­տա­կութ­յուն­նե­րը, ինչ­պես նաև քա­ղա­քա­ցի­նե­րի ներգ­րավ­վա­ծութ­յան ցածր մա­կար­դա­կը։ Նշ­վում է, որ հա­մայնք­նե­րը մե­ծա­պես կախ­ված են պե­տա­կան դո­տա­ցիա­նե­րից, ին­չը խո­չըն­դո­տում է նրանց լիար­ժեք ինք­նու­րույն գոր­ծու­նեութ­յու­նը։ Ամ­փո­փե­լով՝ հատ­կա­պես ընդգծ­վում է, որ արդ­յու­նա­վետ ա­պա­կենտ­րո­նա­ցու­մը կա­րող է նպաս­տել Հա­յաս­տա­նի կա­ռա­վար­ման հա­մա­կար­գի ժո­ղովր­դա­վա­րաց­մա­նը, տե­ղա­կան մա­կար­դա­կում ո­րո­շում­նե­րի արդ­յու­նա­վե­տութ­յան բարձ­րաց­մա­նը և հա­մայնք­նե­րի զար­գաց­մա­նը։ Հա­մա­պար­փակ բա­րե­փո­խում­նե­րի ի­րա­կա­նա­ցու­մը հնա­րա­վո­րութ­յուն կտա ա­պա­հո­վե­լու ա­վե­լի կա­յուն, թա­փան­ցիկ և­ արդ­յու­նա­վետ տե­ղա­կան ինք­նա­կա­ռա­վա­րում՝ ամ­րա­պնդե­լով երկ­րի ապա­կենտ­րո­նաց­ված կա­ռա­վար­ման մո­դե­լը։

Cited Papers
Citing Papers