UPDF AI

Ղարաբաղյան հիմնահարցի արծարծումները Վանո Սիրադեղյանի հրապարակախոսության մեջ

Հ.Ա. Հովակիմյան

2025 · DOI: 10.46991/bysu.b/2025.16.2.164
Philology · 0 Citations

Abstract

Սույն հոդվածը նվիրված է Վանո Սիրադեղյանի հրապարակախոսության մեջ ղարաբաղյան հակամարտության արտացոլման համակարգված վերլուծությանը։ Սիրադեղյանի համար Ղարաբաղյան հարցը եղել է ոչ միայն թեմա, այլև իր հրապարակախոսության մեկնակետ և քաղաքական կենսագրության առանցք։ Հոդվածում ցույց է տրվում, թե ինչպես է Սիրադեղյանը մոտեցել խնդրին՝ զուգահեռ դիտարկելով դրա պատմական, քաղաքական, աշխարհաքաղաքական և ներքաղաքական հարթությունները։ Վերլուծվում են Սիրադեղյանի հրապարակախոսական հոդվածներն ու ելույթները, որոնցում նա քննադատում է թե՛ Հայաստանի իշխանությունների ռազմավարական թերացումները, թե՛ միջազգային ուժերի շահարկումները։ Կարևորվում է Սիրադեղյանի՝ հակամարտությունը ոչ միայն որպես ռազմական կամ քաղաքական, այլև որպես ազգային հոգեբանության և պետականության ճակատագրական խնդիր դիտարկելու հանգամանքը։ Ուսումնասիրության արդյունքում հանգում ենք այն եզրակացությանը, որ Սիրադեղյանի հրապարակախոսությունը Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ առանձնանում է իր պատմական իրատեսությամբ, խորքային վերլուծություններով և ռազմավարական մտածողությամբ՝ պահպանելով արդիականություն մինչ օրս։