ՀՀ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԹՎԱՅՆԱՑՄԱՆ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ՝ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱՑՄԱՆ ԵՎ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԱՌԱՋԱՎՈՐ ՓՈՐՁԻ ՏԵՂԱՅՆԱՑՄԱՆ ՀԱՄԱՏԵՔՍՏՈՒՄ
ՀՀ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԹՎԱՅՆԱՑՄԱՆ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ՝ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱՑՄԱՆ ԵՎ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԱՌԱՋԱՎՈՐ ՓՈՐՁԻ ՏԵՂԱՅՆԱՑՄԱՆ ՀԱՄԱՏԵՔՍՏՈՒՄ
Մարինե Մխիթարյան
Abstract
Հետազոտական աշխատանքում ներկայացված է Հայաստանի Հանրապետության տեղական ինքնակառավարման համակարգի արդիականացման համեմատականը այլ երկրների թվային համակարգերի հետ՝ 21-րդ դարի պահանջներին համապատասխան: Թվայնացման ռազմավարության մշակումը, ներդրումը, համաշխարհային նորարարությունների լավագույն փորձը տեղայնացնելը կարող են նպաստել Հայաստանի Հանրապետության միավորված համայնքների նոր ձևավորված կառավարման համակարգերի արդյունավետության բարձրացմանը։ Կիրառվել է համեմատական վերլուծության մեթոդաբանությունը: Արդյունքում վեր են հանվել այն ուղղությունները, որոնց թվայնացումն առավել արդյունավետ և իրատեսական կարող է լինել առկա խնդիրների ու բացերի համատեքստում։
Հետազոտության արդյունքները բացահայտեցին ՀՀ տեղական ինքնակառավարման համակարգում թվային օրակարգի սահմանման անհրաժեշտությունն ու այդ ուղղությամբ ազգային գաղափարախոսության ու համընդհանուր մոտեցման ներդրման կարևորությունը։ Հեռանկարում ենթադրվում է ֆինանսների և ռեսուրսների մեծ ներդրումներ, ինչն իրագործելի չէ առանց վերոնշյալ մոտեցումների սահմանման ու ուղենշման։