ԱՌԱՋՆՈՐԴՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ԿԱՅԱՑՄԱՆ ԱՐԴԻ ՀԻՄԱԽՆԴԻՐՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ
ԱՌԱՋՆՈՐԴՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ԿԱՅԱՑՄԱՆ ԱՐԴԻ ՀԻՄԱԽՆԴԻՐՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ
Շուշիկ Ստեփանյան,Ղարիբ Հովհաննեսի Հարությունյան
Resumen
Առաջնորդության ինստիտուտը ժամանակակից հարափոփոխ աշխարհում արդյունավետ կառավարման հիմնասյուներից է։ Առաջնորդները ոչ միայն առաջնորդում և կառավարում են աշխատանքային գործընթացները, այլև ձևավորում են ռազմավարական ուղղություններ և ապահովում կառավարման համակարգի զարգացումը։ Հայաստանի Հանրապետությունում (այսուհետև՝ ՀՀ), որտեղ պետական կառավարման բարեփոխումները շարունակական են, առաջնորդության դերն այսօր առավել կարևոր է, քան երբևէ։ Պետական կառավարման համակարգի արդյունավետությունը մեծապես կախված է այն առաջնորդներից, որոնք ոչ միայն կարողանում են կայացնել ռազմավարական որոշումներ, մոտիվացնել անձնակազմին և կառավարել փոփոխությունները, այլև ապահովել համակարգի կայունությունը, թափանցիկությունը և հաշվետվողականությունը։
Հայաստանի Հանրապետությունում առաջնորդության ինստիտուտը դեռևս զարգացող և բարեփոխումների կարիք ունեցող ոլորտ է։ Ներկայիս սոցիալական, տնտեսական, քաղաքական մարտահրավերները պահանջում են առաջնորդության նոր մոդելների կիրառություն, որտեղ տրանսֆորմացիոն առաջնորդությունն առանձնահատուկ նշանակություն ունի։ Հոդվածում քննարկվում են Հայաստանի Հանրապետության առաջնորդության ոլորտի հիմնախնդիրները և տրանսֆորմացիոն առաջնորդությունը՝ իբրև այդ մարտահրավերներին դիմագրավելու հնարավոր լուծում։